Էլիզաբեթ ՄաքՆիկոլ
Էլիզաբեթ ՄաքՆիկոլ անգլ.՝ Elizabeth MacNicol | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 15, 1869[1][2] |
Ծննդավայր | Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | հունիսի 4, 1904[3][4][5] (34 տարեկան) |
Մահվան վայր | Գլազգո, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Գլազգոյի արվեստի դպրոց |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ոճ | Glasgow School? |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Անդամակցություն | Glasgow Girls?[6] |
Ամուսին | Alexander Frew? |
Bessie MacNicol Վիքիպահեստում |
Էլիզաբեթ (Բեսսի) ՄաքՆիկոլ (անգլ.՝ Elizabeth MacNicol, հուլիսի 15, 1869[1][2], Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 4, 1904[3][4][5], Գլազգո, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), շոտլանդացի նկարչուհի, պոստիմպրեսիոնիստ, Գլազգոյի դպրոցի նկարիչների խմբի անդամ։
Կյանք և ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթ ՄաքՆիկոլը ծնվել է 1869 թվականին Գլազգոյում, Շոտլանդիա։ Նրա հայրը Փիթեր ՄաքՆիկոլը ուսուցիչ էր և դպրոցի տնօրեն[7]։ 1987 թվականից մինչև 1892 թվականը սովորել է Գլազգոյի արվեստի դպրոցում[Ն 1] , այնուհետև ուսուցիչների խորհրդով ուսումը շարունակել է Փարիզի Կոլարոսի ակադեմիայում[8][9]։
1893 թվականին Էլիզաբեթի նկարներից մեկը ցուցադրվել է Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ Գլազգո վերադարձից հետո, տեղական Շոտլանդական թագավորական ակադեմիայում անցկացվել է նրա ստեղծագործությունների ցուցահանդեսը[8]։ 1896 թվականին Գլազգոյում բացել է սեփական արվեստանոցը։ 1901 թվականին Մյունխենում ցուցադրվել է իր խոշոր ֆորմատով նյու ժանրի «Փառամոլություն» (Vanity) կտավը։
1899 թվականին Էլիզաբեթ ՄաքՆիկոլն ամուսնացել է մասնագիտությամբ բժիշկ և նկարիչ Ալեքսանդր Ֆրյույի հետ։
Մահացել է 1904 թվականի հունիսի 4-ին, 34 տարեկան հասակում, իր առաջնեկի ծննդաբերության ժամանակ[10]։
ՄաքՆիկոլը նկարել է ինչպես յուղաներկերով, այնպես էլ ջրաներկով։ 19-րդ և 20-րդ դարերի վերջում նա ճանաչվել է որպես իր ժամանակի ամենաթանկարժեք դիմանկարային նկարիչներից մեկը։ Նրա կտավները ցուցադրվել են Լոնդոնում, Մյունխենում, Դրեզդենում, Սանկտ-Պետերբուրգում, Վիեննայում, Լիվերպուլում, Գենտում, ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում[8][11]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄաքՆիկոլը մահացել է 1904 թվականին իր առաջին ծննդաբերության ժամանակ։ Նկարչի վաղ մահը համարվում էր ողբերգական կորուստ շոտլանդական արվեստի համար։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Երկու քույր (1899)
-
Աղջիկ 60-ական թվականներից(1899)
-
Մորթե բաճկոն
-
Փառամոլություն (1899)
-
Աղջիկ, որը շոյում է սագերին (1898)
-
Աղջիկ 90-ական թվականներից (1896)
-
Մարի Ստյուարտ
-
Փոքրիկ Քրոուֆորդը
-
Ֆրանսուհին(1895)
-
Պարտեզում
-
Աշուն (1898)
-
Կնոջ դիմանկար
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գլազգոյի դպրոցը մայրցամաքային ժամանակակից ոճին մոտ նկարիչների և դիզայներների շոտլանդական գեղարվեստական ուղղություն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Tanner A. MacNicol, Bessie // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T052939
- ↑ 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 5,0 5,1 5,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ https://www.nationalgalleries.org/art-and-artists/glossary-terms/glasgow-girls
- ↑ Oxford Dictionary of National Biography. Oxford University Press. 2004.
- ↑ 8,0 8,1 8,2 Gray, Sara (2009). The Dictionary of British Women Artists. Lutterworth Press. էջեր 177–78.
- ↑ Reynolds, Sian (200). «Running Away to Paris: Expatriate Women Artists of the 1900 Generation, from Scotland and Points South». Women's History Review. Vol. 9, no. 2. էջեր 327–44.
- ↑ Sources vary on whether she died in June or July 1904.
- ↑ McCulloch, Margery Palmer (2009). Scottish Modernism and Its Contexts 1918-1959: Literature and National Identity. Edinburgh University Press.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթ ՄաքՆիկոլի աշխատանքները Art UK կայում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ ՄաքՆիկոլ» հոդվածին։ |
|
- Հուլիսի 15 ծնունդներ
- 1869 ծնունդներ
- Գլազգո քաղաքում ծնվածներ
- Հունիսի 4 մահեր
- 1904 մահեր
- Շոտլանդիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի նկարչուհիներ
- Բրիտանացի դիմանկարիչներ
- Կոլարոսի ակադեմիայի շրջանավարտներ
- Շոտլանդացի նկարչուհիներ
- Իմպրեսիոնիստ գեղանկարիչներ
- Կին արվեստագետներ
- Ծննդաբերելիս մահացածներ